Onda Cero–ի հաղորդմամբ՝ Վինիսիուս Ժունիորը ցանկանում է «Ռեալից» հեռանալ ազատ գործակալի կարգավիճակում։
Ըստ աղբյուրի՝ կես տարի առաջ «Ռեալում» համարում էին, որ 2027 թվականին լրացող պայմանագրի երկարաձգումը լուծված հարց է, սակայն բրազիլացին այդպես էլ նոր պայմանագիր չստորագրեց։
25–ամյա բրազիլացին ցանկանում է լքել «սերուցքայիններին»՝ ազատ գործակալի կարգավիճակում։
Հաղորդվում է, որ կարիերայի շարունակության ամենահավանական վայրը ՊՍԺ–ն է։