Լուրեր

«Ռեալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ՊՍԺ
21.07.2025
732 0

ՊՍԺ–ի գլխավոր մարզիչ Լուիս էնրիկեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի ծառայություններով, հաղորդում է Marca պարբերականը։

Իսպանացի մասնագետը կարծում է, որ ֆրանսիացին կուժեղացնի ՊՍԺ–ի կիսապաշտպանական գիծը և թիմին կօգնի ավելի ստաբիլ հանդես գալ։

Հիշեցնենք, որ Կամավինգան մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2021 թվականից և 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։