«Ալ Նասրը» կապ է հաստատել «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի շրջապատի հետ, հաղորդում է CNN Arabic–ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բրազիլացուն ձեռք բերելը խորհուրդ է տվել Կրիշտիանու Ռոնալդուն, որը 2023 թվականից հանդես է գալս արաբական ակումբում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» կարող է 24–ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի հանել, եթե լավ առաջարկ ստանա։
2024/25 մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 53 խաղի, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։