Լուրեր

Սալիբան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
27.07.2025
251 0

Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Վիլյամ Սալիբան գոհ է իր ներկայիս ակումբից և չի դիտարկում ակումբը լքելու տարբերակը, հաղորդում է Sport.es–ը։

«Զինագործները» մտադիր են նոր պայմանագիր կնքել 24–ամյա ֆուտբոլիստի հետ, որը լրանում է 2027 թվականին։ «Արսենալը» չի ցանկանում նրանից հրաժարվել անգամ ահռելի գումարների դիմաց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Ֆրանսիացի պաշտպանը անգլիական ակումբ է տեղափոխվել «Սենտ Էտիենից»՝ 2019 թվականից։


Ամենակարդացված