«Ռեալ Մադրիդն» այժմ իր տրամադրության տակ ունի Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղացանկը։
Թիմը «Սանտիագո Բեռնաբեուում» օգոստոսի 19-ին կմրցի «Օսասունայի» հետ (23:00): Խաբի Ալոնսոյի թիմը Լա Լիգայի մրցաշրջանը կավարտի մայիսի 23/24-ին՝ «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ տնային խաղով։
Առաջին «Էլ Կլասիկոն» կանցկացվի Մադրիդում՝ հոկտեմբերի 25/26-ին, իսկ պատասխանը՝ Բարսելոնայում՝ մայիսի 9/10-ին։
«Ատլետիկոյի» դեմ առաջին դերբին կկայանա «Մետրոպոլիտանոյում»՝ սեպտեմբերի 27/28-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ «Բեռնաբեուում»՝ մարտի 21/22-ին։ Խաղացանկը ասիմետրիկ է, ուստի մրցաշրջանի երկրորդ կեսի խաղերի հերթականությունը փոխվում է առաջինի համեմատ։