• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Ռոդրիգոն հրաժարվել է անգլիական ակումբ տեղափոխվելուց

Լուրեր

Ռոդրիգոն հրաժարվել է անգլիական ակումբ տեղափոխվելուց
29.07.2025
320 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն չի ծրագրում տեղափոխվել «Տոտենհեմ», այդ մասին հաղորդում է Footmercato–ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնյան ակումբը միացել է ֆուտբոլիստի համար մղվող պայքարին, սակայն ակումբների միջև երկխոսություն չկա։ Բրազիլացին, իր հերթին, պատրաստ է լքել Մադրիդը հանուն ավելի խոշոր ակումբի։

2024/25 մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողը մասնակցել է 54 հանդիպման, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


Ամենակարդացված