• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մատեուսը բացատրել է՝ ինչու Բելինգեմի համար ավելի հարմար է «Ռեալում» խաղալը

Լուրեր

Մատեուսը բացատրել է՝ ինչու Բելինգեմի համար ավելի հարմար է «Ռեալում» խաղալը
21.11.2023
1532 0

Մյունխենի «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը խոսել է անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի «Ռեալ» տեղափոխության մասին:

«Նա փոքր-ինչ այլ կերպ է հիմա խաղում: «Բորուսիայում» նա առաջատար էր և ստիպված էր մեծ ճնշում հաղթահարել: Բայց «Ռեալում», Բելինգեմից բացի, կան նաև 7 կամ 8 ֆուտբոլիստներ նույն մակարդակի՝ թեկուզ այլ տիպի:

Այնպես որ, հնարավոր է, «Ռեալում» նրա համար ավելի հեշտ է խաղալը, քան «Բորուսիայում», քանի որ թիմակիցները հեշտացնում են առաջադրանքը»,- ասել է Մատեուսը:

Հիշեցնենք, որ Բելինգեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»՝ 2023 թվականի ամռանը: Նրա պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:

«Ռեալի» կազմում 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 14 հանդիպում, դարձել 13 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:


Ամենակարդացված