Լուրեր

Օլմոյի ծիծաղելի հայտարարությունը
01.08.2025
504 0

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանիել Օլմոն պատասխանել է «կապտանռնագույնների» և Մադրիդի «Ռեալի» տրանսֆերների վերաբերյալ հարցին։

«Մենք նույնպես ուժեղացել ենք և դարձել ավելի լավը։ Մենք ավելի շատ ենք ուժեղացել «Ռեալից»։

Բոլոր թիմերն էլ աշխատում են շուկայում, բայց մեզ չի անհանգստանում նրանց տրանսֆերները, մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա»,– կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Маrca–ն։

Այս ամառ «Բարսելոնան» թիմ է հրավիրել դարպասապահ Ժոան Գարսիային, Ռունի Բարջիին և Մարկուս Ռեշֆորդին։ «Սերուցքայինների» կազմը համալրել է Տրենտ Ալեքսանդր–Առնոլդը, Դին Հյոյսենը, Ալվարո Կարերեսը, ինչպես նաև եզրային հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն։