Լուրեր

Ռոդրիգոն համաձայնվել է Անգլիա տեղափոխությանը
02.08.2025
358 0

Անգլիական «Լիվերպուլը» բանակցություններ է վարել «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի շրջապատի հետ, հաղորդում է ESPN–ը։

24–ամյա բրազիլացին ընդունել է անգլիական ակումբի պայմանագրի առաջարկը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանով հետաքրքրված է «Տոտենհեմը»։

2024/25 մրցաշրջանում «Ռեալի» հարձակվողը մասնակցել է 54 հանդիպման, դարձել 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt–ը 90 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։