Լուրեր

Վինիսիուս Ժունիորն ասել է՝ ովքեր են իրեն ոգեշնչում
01.08.2025
355 0

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ասել է՝ մարզիկներից ով է իրեն ոգեշնչում։

«Կրիշտիանու Ռոնալդուն ոգեշնչում է ինձ իր աշխատասիրությամբ, նա երբեք չի դադարի ձգտել լավագույնին։ Լեբրոն Ջեյմսը նույնպես, նաև նրա համար, թե ինչեր է արել հասարակության համար՝ ցույց տալով, որ մեծությունը կարող է դուրս գալ մարզական արդյունքների սահմաններից։

Եվ իհարկե բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն և Նեյմարը։ Նրանք շատ բան են նշանակում բրազիլացիների և մեր ֆուտբոլի համար»,– հարձակվողի խոսքը մեջբերում է GQ–ն։

Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։