Մադրիդի «Ռեալն» իր X–ի էջում ցավակցել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխի՝ 6–ամյա որդու մահվան կապակցությամբ։ Ուրբաթ օրը դարպասապահը հայտարարել էր, որ իր որդին կյանքից հեռացել է հիվանդության պատճառով։
«Ռեալ Մադրիդը», նախագահն ու տնօրենների խորհուրդը ցավակցում են «Բավարիայի» ֆուտբոլիստ Սվեն Ուլրայխին՝ նրա որդու մահվան կապակցությամբ, ինչպես նաև ցավակցում են նրա ընտանիքին և մտերիմներին։ Հանգչիր խաղաղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։