• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Մարսելո. «Կցանկանայի մնալ ու կարիերաս «Ռեալում» ավարտել, բայց որոշողը ես չեմ»

Լուրեր

Մարսելո. «Կցանկանայի մնալ ու կարիերաս «Ռեալում» ավարտել, բայց որոշողը ես չեմ»
03.03.2022
2357 0

Մարսելոն խոսել է «Ռեալում» իր ապագայի մասին։

«Ես շատ հանգիստ եմ։ «Ռեալն» իմ կյանքի ակումբն է։ Կցանկանայի խաղալ մինչև այն պահը, երբ իմ որդին կմեծանա ու ես նրա հետ խաղադաշտ դուրս կգամ։

Ցանկանում եմ խաղալ ամենաբարձր մակարդակով։ Առջևում կարևորագույն խաղերն են, իսկ ես՝ աշխարհի լավագույն թիմի ավագը և շատ հանգիստ եմ։ Ինձ պաշտպանված եմ զգում։

Կցանկանայի մնալ ու կարիերաս «Ռեալում» ավարտել, բայց որոշողը ես չեմ»,- ասել է Մարսելոն։

Մարսելոն «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2007 թվականից։ Մադրիդյան ակումբի կազմում նա 23 տիտղոս է նվաճել։


Ամենակարդացված