Լուրեր

Լունինը «Ռեալից» կհեռանա միայն մեկ դեպքում
03.08.2025
154 0

Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է այս ամառ  հեռանալ ակումբից։

Diario Gol–ի հաղորդմամբ՝ սա հնարավոր է միայն այն դեպքում, եթե «սերուցքայինները» 20 միլիոն եվրոյի առաջարկ ստանան։ Այդ պարագայում «Արքայական ակումբւ» կարող է դիտարկել տրանսֆերի հնարավորությունը։

Այս պահին առաջարկներ չկան և «Ռեալը» մտադիր չէ հրաժեշտ տալ իր պահեստային դարպասապահին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լունինը կարող է կարիերան շարունակել «Գալաթասարայում»։