Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը տարեկան ավելի քան 25 միլիոն եվրո աշխատավարձ է պահանջում ակումբից՝ նոր պայմանագիր կնքելու համար, հաղորդում է El Larguero–ն։
«Արքայական ակումբում» այդ թիվը չափազանցված են համարում։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը առաջարկել է առավելագույնը 20 միլիոն եվրո։ Բրազիլացու շրջապատը կարծում է, որ «Ռեալի» ներկայիս առաջարկն «աբսուրդ» է։
Մադրիդյան ակումբի համբերությունը սպառվում է։