Լուրեր

Էնդրիկի տեղափոխությունը ձախողվել է
05.08.2025
169 0

«Ռեալ Սոսիեդադը» գրեթե պայմանավորվել էր «Ռեալի» հետ՝ Էնդրիկին վարձակալելու հարցում, սակայն գործարքը ձախողվել է ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով, հաղորդում է լրագրող Արանչա Ռոդրիգեսը։

19–ամյա բրազիլացին կմնա մադրիդյան ակումբում։ Transfermarkt–ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։

Հուլիսին էնդրիկը վնասվածք էր ստացել և շարքից դուրս մնացել 2.5 ամսով։

2024/25 մրցաշրջանում Էնդրիկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 7 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։