• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • ՊՍԺ-ն մեկ ամսվա տարբերությամբ անվճար ձեռք բերեց «Ռեալի» ու «Բարսելոնայի» ավագներին

Լուրեր

ՊՍԺ-ն մեկ ամսվա տարբերությամբ անվճար ձեռք բերեց «Ռեալի» ու «Բարսելոնայի» ավագներին
07.08.2021
5250 0

ՊՍԺ-ն մեկ ամսվա տարբերությամբ անվճար ձեռք բերեց «Ռեալի» ու «Բարսելոնայի» ավագներին։

Հուլիսի 8-ին Սերխիո Ռամոսը ներկայացվել էր որպես ֆրանսիական ակումբի ֆուտբոլիստ այն բանից հետո, երբ չկարողացավ պայմանագրի երկարաձգման հարցում համաձայնության հասնել «Ռեալի» հետ։

Պատմությունը կրկնվում է արդեն Լեո Մեսսիի հետ։ Արգենտինացին պայմանավորվել էր «Բարսելոնայի» հետ, սակայն Լա լիգայի ֆինանսական պահանջների պատճառով գործարքը չհաջողվեց կատարել, ինչի արդյունքում նա նույնպես անվճար կհայտնվի ՊՍԺ-ում։ Ռամոսը 35 տարեկան է, Լիոնել Մեսսին՝ 34։ 


Ամենակարդացված