• Գլխավոր
  • /
  • Լուրեր
  • /
  • Պիկեն՝ Զիդանի ու Կրոսի մասին. «Վեճերը լուծում են ոչ թե բռունցքով, այլ՝ լեզվով»

Լուրեր

Պիկեն՝ Զիդանի ու Կրոսի մասին. «Վեճերը լուծում են ոչ թե բռունցքով, այլ՝ լեզվով»
10.05.2021
3709 0

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հեգնաբար է մեկնաբանել Լա լիգայի 35-րդ տուրում կայացած «Սևիլիայի» դեմ խաղում «Ռեալի» դժգոհությունը (2-2):

78-րդ րոպեին «Սևիլիայի» պաշտպան Իվան Ռակիտիչը 11-մետրանոց հարվածն իրացրեց ու թիմին առաջ մղեց (2-1): Դրանից առաջ մրցավարը 11-մետրանոց էր նշանակել «Սևիլիայի» դարպասին այն բանի համար, որ դարպասապահը հարվածել էր Բենզեմային տուգանայինի հրապարակում, սակայն VAR-ից հետո չեղարկեց ու 11-մետրանոց նշանակեց «Ռեալի» դարպասին, քանի որ գրոհից առաջ մադրիդյան ակումբի պաշտպան Էդեր Միլիտաոն ձեռքով էր խաղացել տուգանային հրապարակում։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու կիսապաշտպան Թոնի Կրոսը մրցավարի հետ շփվել էին եզրափակիչ սուլիցիչ անմիջապես հետո։

«Վեճերը լուծում են ոչ թե բռունցքով, այլ՝ լեզվով»,- գրել է Պիկեն թվիթերում՝ մեկնաբանելով Զիդանի, Կրոսի ու մրցավարի տեսանյութը։


Ամենակարդացված