• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ինչպե՞ս է իրականում Լունինը որոշել չցատկել Բերնարդուի հարվածի ժամանակ

Հոդվածներ

Ինչպե՞ս է իրականում Լունինը որոշել չցատկել Բերնարդուի հարվածի ժամանակ
20.04.2024
5008 0

Մադրիդի «Ռեալի» դարպասապահների մարզիչ Լուիս Լյոպիսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման հետխաղյա 11-մետրանոցներից առաջ Անդրեյ Լունինին խորհուրդ է տվել հարվածներից մեկի ժամանակ ցատկ չկատարել՝ մնալով կենտրոնում:

AS-ի հաղորդմամբ՝ դարպասապահը, հիմնվելով իր ներքին ձայնի վրա, կանխատեսել է, որ կենտրոնով կհարվածի Բերնարդու Սիլվան ու չի սխալվել:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթել էր 4-3 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Բավարիայի» հետ:

Fanat, Realmadrid.am 

 


Ամենակարդացված