Հոդվածներ

«Ռեալը» դիտարկում է իր սանին վերադարձնելու տարբերակը
18.05.2025
244 0

«Ռեալում» մտածում է Նիկո Պասին վերադարձնելու մասին։ 

Ակումբի սանը նախորդ ամռանը 6 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Կոմո»։ Սերիա Ա-ի ընթացիկ խաղարկությունում 20-ամյա կիսաշատպանը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

As-ի փոխանցմամբ, «Ռեալում» լրջորեն մտածում են հետ վերադարձնելու պայմանն ակտիվացնելու մասին, որի դեպքում ֆուտբոլիստի համար կվճարեն 8 մլն եվրո։ 

Սակայն ակումբը քայլեր չի կատարի, քանի դեռ չի լուծել պաշտպանության խնդիրները։ 

Նշվում է, որ «Ռեալում» հիացած են Պասի՝ «Կոմոյում» ցուցադրած խաղից և նրան դիտարկում են մի քանի դիրքերում:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված