Հոդվածներ

Չորս ֆուտբոլիստներ կարող են հունվարին հեռանալ «Ռեալից»
28.12.2022
2035 0

Ձմեռային տրանսֆերային պատուհանը շուտով կբացվի, և մի քանի ֆուտբոլիստներ կարող են հունվարին լքել «Արքայական» ակումբը։

Մարկո Ասենսիո 

Հունվարին Մարկոն կդառնա 27 տարեկան, իսկ հուլիսին նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի։Ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Ռեալից», որպեսզի ավելի շատ խաղաժամանակ ստանա։ Ակումբի համար սա վերջին հնարավորությունն է ՝ Ասենսոյի տեղափոխության արդյունքում գումար աշխատելու։ Արդեն ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ 

Դանի Սեբալյոս

Սեբալյոսը գրեթե նույն իրավիճակում է, ինչ Ասենսիոն։  Դանին ևս վստահ չէ «Ռեալում» իր ապագայի հարցում, իսկ ակումբը դեմ չէ բաց թողնել նրան, եթե շահավետ առաջարկ լինի։ 

Ալվարո Օդրիոսոլա

Աջ պաշտպանը միակն է «Ռեալի» կազմում, ով մրցաշրջանի մեկնարկից ի վեր դեռևս խաղադաշտ դուրս չի եկել։ Շատ հավանական է, որ նա հեռանա թիմից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։ Իտալիայում նրա ծառայություններով հետաքրքրված են մի քանի ակումբներ։ 

Մարիանո Դիաս

Հարձակվողը գրեթե բոլոր տրանսֆերային պատուհանների ընթացքում «Ռեալից» հնարավոր հեռացողների թվում է։ Այս տրանսֆերային պատուհանը ևս բացառություն չէ։  Մարիանոյի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, ուստի «Ռեալը» կփորձի հունվարին կամ ամռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, որպեսզի գումար աշխատի։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված