Հոդվածներ

Բենզեման 80 րոպե խաղացել է պատռվածքով (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
26.05.2023
2521 0

Marca-ի փոխանցմամբ, Լա Լիգայի 36-րդ տուրի շրջանակում կայացած «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղում Կարիմ Բենզեման վնասվածք է ստացել։  Հանդիպման 10-րդ րոպեից սկսած ֆրանսիացին կաղում էր և ցավեր ուներ, սակայն մասնակցեց ողջ հանդիպմանը։ 

Նշվում է, որ Կարիմը աջ ոտնաթաթի հատվածում պատռվածք է ունեցել։ Խաղից հետո պատռվածքի հատվածում 5 կար են տեղադրել։ Բենզեման չի մասնակցել թիմի այսօրվա մարզմանը։



Նրա մասնակցությունը «Սևիլիայի» դեմ կայանալիք խաղին հարցականի տակ է, սակայն անձամբ ֆուտբոլիստը չի ցանկանում որևէ հանդիպում բաց թողնել։ Նրա գլխավոր նպատակն այժմ ռմբարոկուների ցուցակում Լևանդովսկիին շրջանցելն է։ 

Կարիմը Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել է 18 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված