Հոդվածներ

Յոշկո Գվարդիոլ. «Ռեալը» ՉԼ-ի արքան է, բայց մենք չենք վախենում»
16.04.2024
669 0

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կիսվել է «Ռեալի» դեմ սպասվող պատասխան խաղի մասին իր ակնկալիքներով։ 

«Մենք խաղալու ենք «Ռեալի» դեմ։ Նրանք այս մրցաշարի արքաներն է, բայց եթե նույնիսկ չեք էլ հարցնում, ես կասեմ, որ վախ չկա։ Եթե դու վախենում ես փորձել և անել ինչ որ բան, ապա ավելի լավ է նման հանդիպումները դիտես հեռուստացույցով։

Մենք ցանկանում ենք հաղթել ՉԼ-ում։ Եթե ցանկանում ես առաջ գնալ, պետք է պայքարից դուրս թողնես «Ռեալին»։ Եթե ցանկանում ես հաղթել ՉԼ-ում, ապա պետք է խաղաս լավագույնների դեմ». նշել է Գվարդիոլը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում գրանցել է 3։3 հաշիվը։ Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու վաղը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված