• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպանի ծառայություններով

Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» կիսապաշտպանի ծառայություններով
29.11.2022
1714 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Բենֆիկայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով։

Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինների» համար գլխավոր տրանսֆերային թիրախը շարունակում է մնալ Ջուդ Բելինգեմը, սակայն մադրիդյան ակումբը չի ցանկանում անգլիացու տրանսֆերի համար մղվող պայքարում մասնակցել աուկցիոնի, ուստի այլընտրանքներ է դիտարկում։

Նախորդ տարի «Ռեալը» արդեն փորձ կատարել է ձեռք բերել Էնցոյի տրանսֆերային իրավունքները, սակայն այդ ժամանակ թիմում տեղ չկար Իսպանիայի քաղաքացիություն չունեցող ֆուտբոլիստի համար։ Այժմ նման խնդիր գոյություն չունի, քանի որ Միլիտաոն, Վինիսիուսը և Ռոդրիգոն արդեն ստացել են Իսպանիայի քաղաքացիություն։ 

«Բենֆիկան» Ֆերնանդեսի տրանսֆերային իրավունքները ձեռք է բերել 18 մլն եվրոյի դիմաց։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը մի քանի անգամ աճել է։ 

Նշվում է, որ «Ռեալի» մարզչական անձնակազմը կասկածներ չունի արգենտինացու որակների մասով։ 

Էնցոն պորտուգալական ակումբի կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

ԱԱ 2022-ում ևս Ֆերնանդեսին հաջողվել է դառնալ գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված