Հոդվածներ

Կրոս. «Ուրախ եմ խփած գոլի համար, բայց ավելի կարևոր է արդյունքը»
27.11.2021
1875 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը գնահատել է ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում իր՝ «Շերիֆի» դեմ խաղում խփած գոլի կարևորությունը։ 

«Ուրախ եմ, որ գոլի հեղինակ դարձա, բայց ավելի կարևոր է խաղի արդյունքը։ Այս հաղթանակը մեզ դուրս բերեց փլեյ-օֆֆ փուլ։ Դա ինձ համար շատ ավելի կարևոր է։ 

Ինչ վերաբերում է գոլին, ապա նախքան հարված կատարելը, այնքան էլ վստահ չէի, որ գնդակը կհայտնվի ցանցում։ 

Ես ավելի շատ թիմային ֆուտբոլիստ եմ, և անչափ կարևոր էր, որ մենք հանդես եկանք որպես մեկ ամբողջություն». նշել է Կրոսը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված