• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի․ «Սիթիին» մենք կհաղթենք ոչ թե ֆիզիկական մարզավիճակի, այլ տրամադրվածության և խաղադաշտում նվիրվածության շնորհիվ»

Հոդվածներ

Անչելոտի․ «Սիթիին» մենք կհաղթենք ոչ թե ֆիզիկական մարզավիճակի, այլ տրամադրվածության և խաղադաշտում նվիրվածության շնորհիվ»
13.04.2024
4519 0

Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Մալյորկային»։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետխաղային մամուլի ասուլիսը

«Ինչպես սպասում էինք, «Մալյորկայի» դեմ խաղը շատ հագեցած էր։ Առաջին կեսում դանդաղ էինք խաղում, սակայն երկրորդ կեսում բարելավեցինք այս գործոնը։

Մենք հասկանում ենք, որ հանդիպումը կարևոր էր և ես գոհ եմ այս ելքից, քանի որ այս մարզադաշտում հաղթելը միշտ դժվար է։ «Մալյորկայի» դեմ հաղթանակը մեզ մոտեցնում է տիտղոսին։ Այնուամենայնիվ, դեռ մի քանի հանդիպում պետք է անցկացնենք»։

«Չուամենին շատ լավ հանդես եկավ իր սիրելի դիրքում։ Վինիսիուսը փոխարինման մտավ և բարձր խաղամակարդակ ցուցադրեց, նա վտանգավոր էր մրցակցի դարպասների մոտ։ Երբ մրցակցի երկրպագուները սուլում են, դա ցույց է տալիս քո հաջողությունը։ Ես մտածում էի Միլիտաոյին ավելի շատ խաղաժամանակ շնորհել, սակայն հաշիվը այդքան էլ հաճելի չէր»։

«Անխոս, Ռյուդիգերը մեկնարկային կազմում է լինելու «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում։ Չորեքշաբթի օրը մենք կհաղթենք ոչ թե ֆիզիկական մարզավիճակի, այլ տրամադրվածության և խաղադաշտում նվիրվածության շնորհիվ»։


Ամենակարդացված