Հոդվածներ

Ագիրե․ «Կարծում եմ՝ «Ռեալը» ռոտացիա կկիրառի»
13.04.2024
1004 0

Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Մալյորկային» (13.04.2024, 20:30):

«Մալյորկայի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք չենք կարող շարունակել մտածել և ցավալ Իսպանիայի գավաթի եզրափակիչում կրած պարտության համար։ Դժվար է, սակայն այս շաբաթվա ընթացքում մենք լավ մարզվել ենք՝ փորձելով որքան հնարավոր է շուտ մոռանալ այդ մասին»։

«Մենք չենք կարող «Ռեալ Մադրիդից» ավելի լավ մրցակից ունենալ։ Կարծում եմ, որ «սերուցքայինները» ռոտացիա կկիրառեն սպասվող խաղում։

Մեր ստադիոնում մենք արդեն հաղթել ենք «Ռեալ Մադրիդին» նախորդ մրցաշրջանում։ Այդ թիմից շատ դժվար է գնդակ խլելը, ճնշում գործադրելը կամ 1–ը 1–ի դիմաց խաղալը։ «Սերուցքայիններին» դիմագրավելու լավագույն տարբերակը կազմակերպված խաղն է և մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Անչելոտի․ «Նա կրկին կսկսի գոլեր խփել»

«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար (լուսանկար)


Ամենակարդացված