• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լեոնարդոն մեկնաբանել է «Ռեալի»՝ Պոչետինոյի հանդեպ ունեցած հետաքրքրությունը

Հոդվածներ

Լեոնարդոն մեկնաբանել է «Ռեալի»՝ Պոչետինոյի հանդեպ ունեցած հետաքրքրությունը
31.05.2021
1880 0

«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնին տեսնել ֆրանսիական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Պոչետինոյին։ 

«Պոչետինոն երկամյա պայմանագիր ունի «ՊՍԺ»-ի հետ, և մենք շատ գոհ ենք նրա կատարած աշխատանքից». նշել է Լեոնարդոն։ 

Ավարտված մրցաշրջանում «ՊՍԺ»-ն Լիգա 1-ում երկրորդն էր, ՉԼ-ում ելույթները ավարտեց կիսաեզրափակիչ փուլում, ինչպես նաև դարձավ Ֆրանսիայի գավաթի հաղթող։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված