• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» ֆուտբոլիստները երկրպագուների սուլոցների ներքո են գնացել ընդմիջման

Հոդվածներ

«Ռեալի» ֆուտբոլիստները երկրպագուների սուլոցների ներքո են գնացել ընդմիջման
20.02.2022
10399 0

«Ալավեսի» դեմ խաղում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ստիպված եղան երկրպագուների սուլոցների ներքո գնալ ընդմիջման։ Իհարկե, ամբողջ տրիբունան չէր սուլում, սակայն սուլոցները բավական բարձր էին, որպեսզի լսելի լինեին։

«Ալավեսի» դեմ խաղի առաջին կեսը այնքան էլ հաջող չստացվեց «Սերուցքայինների» համար։ Հաշվի առնելով նաև այն, որ այդ խաղին նախորդել էր «ՊՍԺ»-ից կրած պարտությունը, հասկանալի է, թե ինչու էին երկրպագուները դժգոհ։ Երկրորդ կեսում, սակայն, «Ռեալի» ֆուտբոլիստները կարողացան տպավորիչ խաղ ցուցադրել և արդյունքում խոշոր հաշվով հաղթանակ տոնել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված