Հոդվածներ

Ինչո՞ւ է Հոլանդն այցելել «Ռեալի» հանդերձարան
12.04.2024
2825 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո (3-3) «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն այցելել է «Ռեալի» հանդերձարան:

Mundo Deportivo–ի հաղորդմամբ՝ նորվեգացի հարձակվողը «սերուցքայինների» հանդերձարան է այցելել, որպեսզի Լուկա Մոդրիչից մարզաշապիկ խնդրի, իսկ զրույցի ընթացքում Հոլանդը խորվաթ կիսապաշտպանին լեգենդ է անվանել։

Ավելի վաղ անգլիական ակումբի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, որը չէր մասնակցել հանդիպմանը, նույնպես մարզաշապիկ էր խնդրել «Ոսկե գնդակի» դափնեկրից։

Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից, իսկ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17–ին՝ «Էթիհադ» ստադիոնում և կմեկնարկի 23։00–ին։


Ամենակարդացված