• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Հուսով եմ՝ «Նեգրեյրայի գործն» արդարացի հանգուցալուցում կստանա»

Հոդվածներ

Անչելոտի. «Հուսով եմ՝ «Նեգրեյրայի գործն» արդարացի հանգուցալուցում կստանա»
29.09.2023
2186 0

Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ժիրոնային» (30.09. 20:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Լա լիգայի առաջատարի դեմ բարդ հանդիպում ենք անցկացնելու: Մենք կփորձենք անել հնարավորը մեր ուժերի սահմաններում: Ռյուդիգերը շարք է վերադարձել, վնասվածքը լուրջ չէր: Թիմը փոքր-ինչ հոգնել է, բայց մենք շարունակում ենք պայքարը»:

«Ժիրոնայից» կրած պարտությունն անցած տարի՞, այդ ժամանակ մենք չեմպիոնական պայքարի մեջ չէինք: Վաղվա հանդիպումը նման չի լինելու նախորդ տարվա հանդիպմանը»:

«Վինիսիուսի հետ ամեն բան կարգին է, նա կընդգրկվի մեկնարկային կազմում, իսկ հետո տեսնենք՝ որքան կդիմանա: Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ առաջադրանք կտամ նրան խաղադաշտում: Չենք պատրաստվում փոխել համակարգը, միայն որոշ դետալներ յուրաքանչյուր խաղում»:

«Ինձ, ինչպես նաև ամբողջ ֆուտբոլային աշխարհին, հուզում է «Նեգրեյրայի գործը»: Մենք պետք է իրավապահ մարմիններին թույլ տանք  աշխատել և թող ամեն բան գնա իր հերթով: Ես ֆուտբոլում աշխատում եմ արդեն 40 տարի և երբ նման բաներ են տեղի ունեցել, բոլորս տանջվել ենք: Ես հուսով եմ, որ արդարադատությունն իր գործը կանի և կկարողանա լուծում գտնել»:

«Ռոդրիգո՞ն, նա այն արդյունավետությունը ցույց չի տալիս, որը սպասում էինք, բայց նրա ներդրումը թիմային աշխատանքում ահռելի են: Նա միակն է, որը խաղացել է ամեն խաղում»:

«Չգիտեմ՝ արդյոք Մոդրիչը հաջորդ խաղում կլինի՞ մեկնարկային կազմում»:

«Մրցաշրջանի առաջին կեսում ես եզրային պաշտպաններից խնդրեցի ավելի բարձրից խաղալ, քանի որ երբ հարձակվողները գտնվում են մրցակցի տուգանային հրապարակի ներսում, նրանք պետք է օգնեն հարձակմանը՝ լայնություն հաղորդելու համար: Աշխատանքը լավ է ընթանում և մենք գոլեր խփում ենք եզրային փոխանցումների շնորհիվ»:


Ամենակարդացված