Հոդվածներ

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը կարող է դառնալ Մեսսիի ակումբակիցը
08.04.2024
741 0

Թուրք ինսայդեր Էկրեմ Կոնուրը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել MLS։

Նրա ծառայուններով հետաքրքրված են «Լոս Անջելես Գելաքսին» և «Ինտեր Մայամին»։ Այս թիմերը ներկայացնում են ԱՄՆ–ի հյուսիսը։

«Լոս Անջելես Գելաքսին» և «Ինտեր Մայամին» հետաքրքրված են 38–ամյա Ռամոսի ծառայություններով,– գրել է Կոնուրն X–ում։

Հիշեցնենք, որ Ռամոսը նախորդ ամառ էր ՊՍԺ–ից ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Սևիլիա», իսկ «Ինտեր Մահամիում» հանդես է տալիս փարիզյան ակումբում Սերխիո Ռամոսի նախկին ակումբակից Լեո Մեսսին։

Transfermarkt–ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։


Ամենակարդացված