Հոդվածներ

Զիդանը՝ Բելինգեմի խաղի մասին
08.04.2024
364 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ հիացած է Ջուդ Բելինգեմի խաղով:

«Բելինգեմն անհավանական խաղացող է: Մենք կարող էինք պատկերացնել՝ ինչի է նա ընդունակ, սակայն գերազանցեց սպասելիքները: 

Ես նրա մեծ երկրպագու եմ ու ցանկանում եմ, որ շատ տիտղոսներ նվաճի Մադրիդում»,- Զիդանի խոսքը փոխանցում է TeleFoot-ը:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը 23 խաղ է անցկացրել՝ դառնալով 16 գոլ ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am 



Ամենակարդացված