• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոմանոն հայտարարություն է արել Բենզեմայի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ

Հոդվածներ

Ռոմանոն հայտարարություն է արել Բենզեմայի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ
08.04.2024
783 0

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Կարիմ Բենզեմայի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններն անհիմն են:

«Ես գիտեմ, որ «Ռեալի» երկրպագուները սիրահարված են Բենզեմային, սակայն նրա վերադարձը չի քննարկում: Պատմությունն ավարտված է»:

Ավելի վաղ ֆրանսիացին հայտարարել էր, որ իրեն միայնակ է զգում «Ալ Իթիհադում» և խաղընկերների օգնության կարիքն ունի: Նա դեկտեմբերից գոլի հեղինակ չի դարձել:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 2009-2023 թվականներին ու 648 խաղում խփել 354 գոլ, կատարել 165 ասիստ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված