Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Օսասունա» - «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
19.02.2023
1896 0

Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց «Օսասունային»:

1. «Ռեալ Մադրիդը» չի պարտվում «Օսասունային» 18 հանդիպում անընդմեջ:

2. Կուրտուան Լա լիգայում 100-րդ հաղթանակը տարավ «Ռեալի» կազմում: Դրա համար բելգիացուց պահանջվեց 151 խաղ:

3. Վալվարդեն 150-րդ հանդիպումն անցկացրեց Լա լիգայում: 126-ը «Ռեալի» կազմում, 24-ը՝ «Դեպորտիվոյի»:

4. Վալվերդեն 12-րդ գոլը խփեց բոլոր մրցաշարերում, ինչը երկրորդ լավագույն արդյունքն է «Ռեալի» կիսապաշտպանների շրջանում վերջին տասնամյակում: 2014/15 մրցաշրջանում Խամեսը խփել էր 17 գոլ:

5. Ալվարո Ռոդրիգեսը հարձակման գծի չորրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, որը «Ռեալի» կազմում նորամուտն է նշում 21-րդ դարում՝ 18 տարեկան 219 օրական: Առաջին եռյակը՝ Մորատա (18 տարեկան 50 օրական), Վինիսիուս Ժունիոր (18 տարեկան 79 օրական), Մայորալ (18 տարեկան 209 օրական):

6. «Ռեալ Մադրիդը» ընդամենը 3 հարված կատարեց առաջին կեսում, ինչը թիմի վատագույն արդյունքն էր Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում:


Ամենակարդացված