Մարիո Բալոտելին դեմ չէր լինի «Ռեալում» հանդես գալուն։
34-ամյա հարձակվողը «Ջենոայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակ է ստացել։ Իտալացին ակումբի կազմում մասնակցել է 6 հանդիպման և ստացել երկու դեղին քարտ՝ միջինում խաղադաշտում անցկացնելով 9 րոպե։
«Իմ երազանքն է «Ռեալում» հանդես գալը։ Ես փնտրում եմ ակումբ, որը կվստահի ինձ։ Ցանկանում եմ ևս 2-3 տարի խաղալ, որից հետո կուղևորվեմ եղբորս՝ Էնոկուի մոտ։ Նա սիրողական ֆուտբոլ է խաղում «Վադոյում»։ Ամեն դեպքում ես խոստացել եմ նրան, որ կարիերաս կավարտեմ նրա հետ խաղալով։
Ինձ մոտ ամեն ինչ լավ է։ Մարզվում եմ և ինձ պատրաստ եմ զգում». հայտարարել է Բալոտելին։
Los Merengues, Realmadrid.am