Հոդվածներ

Sport.es. Զիդանը չի փոխել իր կարծիքը
14.02.2021
1675 0

Զինեդին Զիդանը շարունակում է պնդել, որ «Ռեալի» համար խիստ անհրաժեշտություն է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը:

Ինչպես հաղրդում է Sport.es-ը, ֆրանսիացի մասնագետը պահանջել էր իր հայրենակցին ձեռք բերել դեռևս նախորդ ամռանը, սակայն Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել էր հնարավոր գործարքից:

Զիդանը կարծում է, որ «արքայական» ակումբի կիսապաշտանությանը թարմություն է պետք, իսկ Պոգբան միջին գիծն ուժեղացնելու լավագույն տարբերակն է:  

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում  27-ամյա խաղացողն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեիղնակ:

Fanat, Realmdrid.am

     






Ամենակարդացված