Հոդվածներ

Նաչո. «Հենց վաղը պատրաստ եմ նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ»
13.01.2024
982 0

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ (14.01.2024 23:00):

«Արքայական ակումբի» պաշտպանի նախախաղային մամուլի ասուլիսը:

«Ես ուրախ եմ, որ վաղը որպես ավագ առաջին տիտղոսը բարձրացնելու հնարավորություն եմ ունենալու: Հիշում ենք նախորդ տարվա եզրափակիչը, սակայն կենտրոնացած չենք»:

«Բարսելոնան» շատ ուժեղ է, նրանց թիմում փայլուն ֆուտբոլիստներ են հանդես գալիս, բայց վաղը մենք հնարավորություն ունենք նոր տիտղոս հաղթելու և մենք ցանկանում ենք վաղը նվաճել, իսկ թե ով է մրցակիցը՝ էական չէ: Բոլորն էլ գիտեն, որ մենք պետք է ամբողջ ուժերը ներդնենք հաղթանակի համար: Մեզ լավ «Կլասիկո» է սպասվում և մենք պարտավոր ենք հաղթել»:

«Ձմեռային տրանսֆերային պատուհա՞նը, սա իմ մեկնաբանելունը չէ, սակայն եթե դուք տեսնեք մեր անցկացրած հանդիպումները, ապա հայտացուցակում կտեսնեք երկու կենտրոնական պաշտպան....ինչպես ասացի, մենք լավ կազմ ունենք»:

«Ռյուդիգերը թոփ ֆուտբոլիստ ու ակումբակից է: Փոքր-ինչ խենթ է, սակայն շատ կենտրոնացած է խաղադաշտում»:

«Հիմա ես շատ ուրախ եմ իմ կյանքի համար: Շատ եմ խաղում, ինձ լավ եմ զգում: Ակումբի հետ խնդիրներ չունեմ և հենց վաղը պատրաստ եմ նոր պայմանագիր կնքել»:

«Գյուլերը շատ լավ որակներ ու բնավորություն ունի: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ կլինի մեր թիմի համար»:

«Ռոնալդու՞ն, ինչ կարող ես ասել.... ինձ համար նա լավագույնն է»:


Ամենակարդացված