Հոդվածներ

Պասը չի բացառում իր վերադարձը Մադրիդի «Ռեալ»
12.08.2025
659 0

«Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը չի բացառում, որ օրերից մի օր կվերադառնա Մադրիդի «Ռեալ»։ 

«Երբեք չես կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։ Այժմ ես կենտրոնացած եմ «Կոմոյում» իմ ելույթների վրա։ Գաղափար չունեմ, թե ինչ եմ անելու վաղը։ Ամեն բան հնարավոր է». հայտարարել է արգենտինացին՝ պաստասխանելով «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին հարցին։

Հիշեցնենք, որ Պասը մադրիդյան ակումբի համակարգում է եղել 2016-2022 թվականների ընթացքում։ 2024-ի օգոստոսին նա 10 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Կոմո»։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված