Հոդվածներ

Marca. Պաու Տորեսը ընտրություն է կատարել «Ռեալի» և «Արսենալի» միջև
06.01.2021
1916 0

«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը նույնպես սկսել է հետաքրքրել «Ռեալին»:

Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», սական ֆուտբոլիստի համար ավելի նախընտրելի է Մադրիդ տեղափոխվելու տարբերակը:

«Վիլյառեալը» 50 մլն եվրո է սահմանել տրանսֆերի համար, սակայն գումարի չափը կարող է նվազել՝ հաշվի առնելով ակումբների լավ հարաբերությունները: 

Գործարքն առավել հավանական կդառնա, եթե ամռանը «սերուցքայիններին» չհաջողվի ձեռք բերել Դավիդ Ալաբային:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Պաու Տորեսն անցկացրել է 17 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված