Հոդվածներ

AS. «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանին
08.06.2025
341 0

«Ռեալը» կփորձի փախցնել Սուբիմենդիին «Արսենալի» ձեռքերից։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ լոնդոնյան ակումբն արդեն համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ, և շուտով կողմերը պայմանագիր կկնքեն։ 

As-ի փոխանցմամբ, «Ռեալը» կփորձի ձախողել այդ գործարքը Խաբի Ալոնսոյի ցանկությամբ։ Մադրիդյան ակումբում հույս ունեն, որ «Ռեալ Սոսյեդադի» հետ բանակցությունները հեշտ կընթանան՝ թիմերի ունեցած հարաբերությունների շնորհիվ։ 

Նշվում է, որ Սուբիմենդին գերադասում է մնալ Լա Լիգայում, և «Ռեալի» տարբերակը գայթակղիչ է թվում։ Կիսապաշտպանը պատրաստ է չեղարկել «Արսենալ» տեղափոխությունը։  

«Սերուցքայինները» պատրաստ են նրան տարեկան 6-7 մլն եվրո վճարել, մինչդեռ «Արսենալը» 10 մլն եվրո է առաջարկել նրան։

Los Merengues, Realmadrid.am