Հոդվածներ

Վինիսիուս Ժունիորը՝ Իսպանիայի հավաքականի դեմ առաջիկա խաղի մասին
18.03.2024
1464 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Իսպանիայի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղի մասին։

Իսպանիայի ու Բրազիլիայի հավաքականները կմրցեն մարտի 26–ին՝ Մադրիդում։ Հանդիպումը նվիրված կլինի ֆուտբոլում կոպտության և ռասիզմի դեմ պայքարին։

«Հիանալի էմոցիաներ են։ «Բեռնաբեուն» իմ և «Ռեալի» շատ երկրպագուների տունն է, իսկ հավաքականի մարզաշապիկն ամենակարևորն է։

Միշտ հաճելի է լավագույնների դեմ մրցելը։ Հենց այդ ժամանակ ենք մենք կարողանում ցուցադրել մեր ուժը։

Մենք պետք է հենց սկզբից կենտրոնացած լինենք, որպեսզի լավ հանդիպում անցկացնենք և գեղեցիկ խաղ ցույց տանք»,– «Ռեալի» ու «Բրազիլիայի հավաքականի հարձակվողի խոսքը մեջբերում է Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը։


Ամենակարդացված