Հարձակվող Կիլիան Մբապեն, որն այս մրցաշրջանից առաջ է միացել Մադրիդի «Ռեալին», սոցիալական ցանցերում հուզիչ գրառում է արել՝ նվիրված Լուկա Մոդրիչի ակումբից հեռանալուն։
«Եղբայր, ինձ բախտ է վիճակվել այս մրցաշրջանում խաղալ քեզ հետ և կիսել նույն հանդերձարանը։ Ես կարողացա մոտիկից տեսնել, թե իրականում ինչ է նշանակում մեծություն։
Նախքան բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկը դառնալը, դու արդեն իսկ հրաշալի մարդ ես։ Ավելի քան 10 տարի դու գրում էիր աշխարհի լավագույն ակումբի պատմությունը և հաղթում ամեն ինչ։ Բայց դու նվաճել ես նաև մի բան, որն անգին է՝ աշխարհի հարգանքը և հիացմունքը։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, լեգենդ»։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալից» հեռանալու մասին, որը տեղի կունենա 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունից հետո։
Fanat, Realmadrid.am