Հոդվածներ

ՊՍԺ–ն կփորձի ցավոտ հարված հասցնել «Ռեալին»
08.03.2024
5496 0

Այս ամառ ՊՍԺ–ն կփորձի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Բրազիլացուն հրավիրելով փարիզյան ակումբը կփորձի պատասխանել Կիլիան Մբապեի՝ ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ» հեռանալուն։

Ընդգծվում է, որ ՊՍԺ–ն բավականին գրավիչ առաջարկ կկատարի, որից հետո մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը տեղի կտա։

Հիշեցնենք՝ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Մբապեն արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։


Ամենակարդացված