Հոդվածներ

Հայտնի է՝ երբ է «Ռեալը» ծրագրում իրականացնել Մբապեի շնորհանդեսը
08.03.2024
2703 0

Այս պահին Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է այն հարցը, թե երբ կարելի է իրականացնել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի շնորհանդեսը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ–ից։

Շնորհանդեսը պետք է կայանա «Ռեալի» տնային մարզադաշտում՝ «Սանտիագո Բեռնաբեուում», հաղորդում է Marca պարբերականը։

Եթե Մբապեն ՊՍԺ–ի կազմում կամ «Ռեալը» նվաճեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ուղեգիր, ապա շնորհանդեսը կկայանա հունիսի 3–ից 6–ը, քանի որ եզրափակիչը հունիսի 1–ին է։ Դրանից հետո Մբապեն կմեկնի Ֆրանսիայի հավաքականի ճամբար։

Եթե ՊՍԺ–ն ու «Ռեալը» չնվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա շնորհանդեսը կկայանա մայիսի 30–ին կամ 31–ին, քանի որ նույն ամսվա 28–ին և 29–ին նախատեսվում է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի համերգը։


Ամենակարդացված