Հոդվածներ

«Ռեալի» 3 ֆուտբոլիստ հրավիրվել է Իսպանիայի հավաքական (լուսանկար)
01.09.2023
1911 0

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե Լա Ֆուենտեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ընդգրկվել են ազգային թիմի հայտացուցակում Եվրո-2024-ի ընտրական խաղերի համար:

Մադրիդի «Ռեալից» ցուցակում հայտնվել են Կեպա Արիսաբալագան, Դանի Կարվախալն ու Խոսելուն:

Հիշեցնենք, որ Իսպանիան սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի Վրաստանին, իսկ 4 օր անց կընդունի Կիպրոսին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված