Հոդվածներ

Լա լիգան բավարարել է «Ռեալի» խնդրանքը
26.02.2024
3042 0

«Ռեալը» հանուն Թեյլոր Սվիֆթի համերգի խնդրել էր տեղափոխել Լա լիգայի վերջին տուրի հանդիպման օրը։

Մադրիդյան ակումբը Լա լիգային նման խնդրանքով դիմել էր, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենա պատրաստվելու հայտնի աստղի համերգին, որը կկայանա մայիսի 30–ին։

Relevo–ի հաղորդմամբ՝ Լա լիգան տվել է համաձայնությունը:

«Ռեալի» ու «Բետիսի» միջև կայանալիք վերջին տուրի հանդիպումը նախատեսված է մայիսի 24–ին և մադրիդցիները ցանկանում են այդ օրը տեղափոխել ավելի վաղ։

Թեյլորն իր շրջագայության ընթացքում համերգներ կունենա եվրոպական մեծագույն մարզադաշտերում՝ ներառյալ «էնֆիլդն» ու «Ուեմբլին»։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված