• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Սալիբան մեկնաբանել է «Ռեալի» հետաքրքրվածության վերաբերյալ լուրերը

Հոդվածներ

Սալիբան մեկնաբանել է «Ռեալի» հետաքրքրվածության վերաբերյալ լուրերը
03.11.2025
350 0

Լոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան Վիլյամ Սալիբան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրվածության վերաբերյալ լուրերը։

««Ռեալի» հետաքրքրությու՞նը։ Իհարկե, հաճելի է, երբ նման ակումբ է հետաքրքրվում քեզնով, բայց առաջին հերթին ուզում եմ տիտղոսներ նվաճել «Արսենալի» հետ։ Դա է այն, ինչի մասին մտածում եմ նախևառաջ»,- Սալիբայի  փոխանցում է խոսքերը Madrid Zone-ը։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը ֆրանսիացի կենտրոնական պաշտպանին գնել էր «Սենտ-Էտյենից» 2019 թվականի ամռանը՝ 30 միլիոն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանում Սալիբան մասնակցել է 12 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված