Հոդվածներ

Ռեգիլոնը խոսել է «Ռեալ»՝ հնարավոր վերադարձի մասին
01.01.2021
1676 0

«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնն, ով ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում, խոսել է իր՝ հնարավոր վերադարձի մասին:

«Երբ ինձ հարցնում են «Ռեալի» մասին, պատասխանում եմ, որ «Ռեալն» ինձ տվել է ամեն ինչ: Կվերադառնա՞մ Մադրիդ. կարծում եմ՝ դա ինձնից կախված չէ: Ես կենտրոնացած եմ ելույթներիս վրա, սակայն կցանկանայի ապագայում վերադառնալ «Ռեալ»»,- եզրափակել է իսպանացին:

ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am 


Ամենակարդացված