Լուկա Մոդրիչը հրաժեշտ տվեց «Ռեալին»։
Լա Լիգայի 38-րդ տուրի շրջանակում կայացած «Ռեալ Սոսյեդադի» դեմ հանդիպումը վերջինն էր խորվաթ ֆուտբոլիստի համար «Արքայական» ակումբի մարզաշապիկով։
«Եկավ այն պահը, որը ես երբեք չէի ուզի, որ գար։ Սա երկար ու հրաշալի ճանապարհորդություն էր։ Առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին և նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարզիչներին, որոնց հետ այս տարիների ընթացքում աշխատել եմ, թիմակիցներիս, մարդկանց, ովքեր օգնել են ինձ։ Շնորհակալություն ձեզ ամբողջ սրտով։ Իմ ընտանիքին ևս շնորհակալություն։
Մենք շատ տիտղոսներ ենք նվաճել, ունեցել հիանալի պահեր։ Դուք ինձ այս տարիների ընթացքում սեր եք տվել։ Չկան խոսեքեր այդ ամենը մեկնաբանելու համար։
Ես ուզում եմ մի մեջբերում անել, որը տեսել եմ ու ինձ դուր է եկել. Մի՛ լացիր, քանի որ ամեն ինչ ավարտվել է, ժպտա՛, քանի որ այդ ամենը եղել է։ Հալա՛ Մադրիդ և ոչինչ ավելին». նշել է Մոդրիչը։
Los Merengues, Realmadrid.am