Հոդվածներ

Սեբալյոսը կարիերան այլ ակումբում շարունակելու տարբերակ ունի
25.08.2025
1014 0

Մադրիդի «Ռեալը» կարող է Դանի Սեբալյոսին վարձակալությամբ տալ «Մարսելին»՝ հետագա գնման հնարավորությամբ։ Խոսքը գնում է վարձակալության մասին, որի գնման տարբերակը կարող է դառնալ պարտադիր, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

Սեբալյոսը նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում մասնակցել է 24 հանդիպման և ստացել 4 դեղին քարտ։ Այս մրցաշրջանի առաջին երկու խաղերում Դանին երկու անգամ դուրս է եկել փոխարինման վերջին րոպեներին։ 

Ավելի վաղ Cadena SER-ը հայտնում էր, թե Կամավինգան և Սեբալյոսը չեն լքի «Ռեալը», Ալոնսոն երկուսի հետ էլ հույս է կապում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված